Արման Սարգսյանը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատում է «ոչ այնքան լարված»
![Արման Սարգսյանը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատում է «ոչ այնքան լարված»](https://freenews.am/uploads/images/image_750x_61dd534523943.jpg)
Վերջին ժամանակաշրջանում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը մնում է ոչ այնքան լարված, սակայն որևէ մեկը չի կարող բացառել, որ յուրաքանչյուր պահի կարող է լինել որոշակի լարվածություն: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:
«Մանրամասներ չեմ կարող ներկայացնել, սակայն նույն բանը խորհուրդ եմ տալու: Ամեն ինչ մենք հրապարակում ենք, պաշտոնական տեղեկատվությունը տրված է, խորհուրդ կտամ հետևել լրահոսին: Ընդհանուր առմամբ, սադրանքներ և միջադեպեր եղել են և կարող են նորից տեղի ունենալ»,- ասաց Սարգսյանը:
Նախարարի տեղակալը հորդորեց քաղաքացիներին հետևել պաշտոնական լրահոսին և դրան վստահել:
«Եվ դուք համոզվել եք, որ որևէ գաղտնիք չի պահվել հասարակությունից: Միգուցե, մեկի գնահատմամբ մի փոքր ուշ, մեկի գնահատմամբ շատ օպերատիվ, մենք տեղեկատվությունը տրամադրել ենք, և հանրությունը իրազեկվել է»,- ասաց Սարգսյանը:
Կարծիքներ