Երկաթուղայինի օրվա առթիվ համակարգի մի շարք աշխատողներ պատվոգրեր են ստացել

Երկաթուղայինի օրվա առթիվ համակարգի մի շարք աշխատողներ պատվոգրեր են ստացել

Արմեն Սիմոնյանը Երկաթուղայինի օրվա առիթով պատվոգրեր է հանձնել համակարգի մի շարք աշխատողների։ Տեղեկացնում է ՏԿԵ նախարարությունը։

Ամենամյա ավանդույթի համաձայն, մասնագիտական տոնի` Երկաթուղայինի օրվա (նշվում է օգոստոսի առաջին կիրակի օրը) նախաշեմին` հուլիսի 30-ին, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն անցկացրել է առաջատար երկաթուղայինների պարգևատրման արարողություն։ Գյումրիում տեղի ունեցած միջոցառմանը մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, ՀԿԵ ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը, Ընկերության աշխատակիցներ, երկաթուղայիններ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում