Արգենտինայի նախագահը կոչ է արել ԱՄՆ-ին հրավիրել տարածաշրջանի բոլոր երկրներին Ամերիկա մայրցամաքի գագաթնաժողովին

Արգենտինայի նախագահը կոչ է արել ԱՄՆ-ին հրավիրել տարածաշրջանի բոլոր երկրներին Ամերիկա մայրցամաքի գագաթնաժողովին

Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը պատրաստվում է մասնակցել հունիսին ԱՄՆ-ում կայանալիք Ամերիկայի գագաթնաժողովին և խնդրում է կազմակերպիչներին հրավիրել տարածաշրջանի բոլոր երկրներին, այդ թվում՝ Վենեսուելային, Կուբային և Նիկարագուային։ Այս մասին նա ասել է չորեքշաբթի օրը Deutsche Welle մեդիա ընկերությանը տված հարցազրույցում։

Ավելի վաղ Լոպես Օբրադորն ու Բոլիվիայի նախագահ Լուիս Արսեն հայտարարել էին, որ բաց կթողնեն Ամերիկա մայրցամաքի գագաթնաժողովը, եթե տարածաշրջանի բոլոր երկրները չմասնակցեն դրան։

Ապրիլի վերջին ԱՄՆ պետքարտուղարի արևմտյան կիսագնդի հարցերով օգնական Բրայան Նիկոլսը լրագրողներին ասաց, որ Վենեսուելայի, Կուբայի և Նիկարագուայի կառավարությունների ներկայացուցիչները, հավանաբար, չեն հրավիրվի հունիսին Լոս Անջելեսում կայանալիք ֆորումին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում