Ուկրաինայի ԶՈւ կողմից Լիսիչանսկի գնդակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի. ՌԴ ԱԻՆ
Լիսիչանսկի գնդակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը:
«Ցավոք, 28 մարդ, այդ թվում ՝ մեկ երեխա, մահացել է: Կա 10 տուժած»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Լիսիչանսկում հացաբուլկեղենի արտադրամասի փլուզման վայրում որոնողափրկարարական գործողությունը շարունակվում է:
Քանդված կառույցների մոտ 65 տոկոսը ապամոնտաժվել է:
Շաբաթ օրը Լիսիչանսկը գնդակոծության է ենթարկվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից։
Կարծիքներ