Ուկրաինան ԱՄՆ-ից խնդրում է Gray Eagle գրոհային անօդաչու սարքեր
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը խնդրել է ԱՄՆ-ին տրամադրել հետախուզական և խոցելի անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) MQ-1C Gray Eagle AGM-114 Hellfire հրթիռներով։ ՏԱՍՍ֊ի հաղորդմամբ՝ այս մասին չորեքշաբթի հայտնել է Politico թերթը։
Ուկրաինայի գերատեսչությունում հրապարակմանը հայտնել են, որ իրենք «սպասում են դրական արդյունքի»։ Միաժամանակ թերթը նշում է, որ ԱՄՆ-ում գործում են խիստ կանոնակարգեր՝ կապված գրոհային անօդաչու թռչող սարքերի մատակարարման հետ, ինչի արդյունքում դրանք այլ երկրներ տեղափոխելու հարցումները սովորաբար մերժվում են։
Ըստ Politico-ի՝ այս սահմանափակումները կանխել են «Grey Eagle» և մեկ այլ «Reaper» հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքի վաճառքը նույնիսկ ԱՄՆ գործընկեր Քաթարին և Ինդոնեզիայի: Այնպես որ, առայժմ նման տեղափոխությունը Ուկրաինա «կասկածելի է թվում», գրում է թերթը։ ԱՄՆ պաշտպանության խոսնակ Ջոն Քիրբին հրաժարվել է մեկնաբանել Ուկրաինային Reaper կամ Grey Eagle անօդաչու սարքեր մատակարարելու հնարավորությունը։
Կարծիքներ