ՀՀ կրթության տեսչական մարմինը մշտադիտարկումներ է իրականացրել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում
ՀՀ կրթության տեսչական մարմինն այսօր առավոտից խիստ վերահսկողություն է իրականացրել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում։ Տեսչական մարմինը ստուգայցերի ընթացքում խստորեն հետեւում է սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմանը՝ մանկապարտեզների հոսող տաք ջրով ապահովված լինելուն, փակվող կափարիչով աղբամանների առկայությանը, սպասքի լվացման կանոնների պահպանմանը, ինչպես նաև երեխաների ու աշխատակիցների կանոնավոր ջերմաչափմանը և այլն։
Երեխաների առօրյան հիմնականում կազմակերպվում է բացօթյա տարածքներում։ Կրթության տեսչական մարմնի աշխատակիցների կողմից տրվում են նաև ցուցումներ՝ անհապաղ վերացնելու հնարավոր թերացումները։
Ստուգայցերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը տեսչական մարմնի կողմից ներկայացվում է պարետատուն։
Կարծիքներ