Հայ մարզիկները կմասնակցեն Եվրոպայի երիտասարդական ձմեռային օլիմպիական փառատոնին

Հայ մարզիկները կմասնակցեն Եվրոպայի երիտասարդական ձմեռային օլիմպիական փառատոնին

Ֆինլանդիայի Վուոկատի քաղաքում մարտի 20–ին կմեկնարկի Եվրոպայի երիտասարդական ձմեռային օլիմպիական փառատոնը: Մասնակիցների թվում կլինեն նաև մեր երկրի  ներկայացուցիչները:

ՀԱՕԿ-ից տեղեկանում ենք, որ Հայաստանի պատվիրակության գլխավոր հանձնակատար Գագիկ Բոլշիկյանն այսօր մրցավայր կուղեկցի լեռնադահուկորդ Հայկ Հովհաննիսյանին, դահուկավազորդներ Անգելինա Մուրադյանին, Սպարտակ Ոսկանյանին, մարզիչներ Էդգար Սողոմոնյանին, Ալլա Միքայելյանին և ՀԱՕԿ-ի ներկայացուցիչ Աննա Մելքոնյանին:

Ծրագրում ընդգրկված է ինը մարզաձև: Մրցումներին կմասնակցեն 14-18 տարեկան տղաներ և աղջիկներ:

Փառատոնը կավարտվի մարտի 26-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում