Պետդումայում մեկնաբանել են Թուրքիայի՝ մինչև 2050թ. տարածքներն ընդլայնելու մասին հայտարարությունը

Պետդումայում մեկնաբանել են Թուրքիայի՝ մինչև 2050թ. տարածքներն ընդլայնելու մասին հայտարարությունը

Թուրքիայի TRT1 պետական ​​հեռուստաալիքը ցուցադրել է պետության քարտեզը 2050 թվականի դրությամբ, որտեղ ներգրավված են  ռուսական տարածքներ:

Պետդուման մեկնաբանել է մինչ 2050 թվականը Թուրքիայի՝ տարածքների ընդլայնման մասին հայտարարությունը: «Թուրքիան երբեք չի թաքցրել Ղրիմը գրավելու իր ցանկությունը, և այդ հարցը լրջորեն քննարկվել է: Թուրքիան ցանկանում է վերականգնել իր ազդեցության ոլորտը, որը եղել է մի քանի դար առաջ», – ասել է Պետդումայի պատգամավոր Պավել Շպերովը:

Թուրքական հեռուստաալիքը նախօրեին ցուցադրել էր մի քարտեզ, որտեղ հստակ ընդգծված էին Անկարայի ազդեցության ոլորտների ընդլայնման սահմանները: Ըստ այդմ, Թուրքիան պատրաստվում է տիրանալ Ղրիմին, Ստավրոպոլի և Կրասնոդարի երկրամասերին, Ռոստովի, Սարատովի և Աստրախանի շրջաններին, ինչպես նաև՝ Չուվաշիայի Հանրապետությանը:

Ըստ ներկայացված քարտեզի՝ Ռուսաստանի տարածքներից բացի, Թուրքիան ցանկանում է իր սահմաններում ընդգրկել նաև Մերձավոր Արևելքը, Լիտվան, Եգիպտոսը, Անդրկովկասը, Իրաքը, Սիրիան, Սաուդյան Արաբիան, Կիպրոսը, Հունաստանը, Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, ԱՄԷ-ն, Եմենը, Հյուսիսային Աֆրիկան, Բալկանները, Կենտրոնական Ասիան և նախկին ԽՍՀՄ ասիական երկրների մի մասը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում