Չինաստանի իշխանությունները 1 միլիոն դոլարով տուգանել են դերասանուհի Ջին Տյանին՝ անօրինական գովազդի համար

Չինաստանի իշխանությունները 1 միլիոն դոլարով տուգանել են դերասանուհի Ջին Տյանին՝ անօրինական գովազդի համար

Չինաստանի իշխանությունները 7,22 մլն յուանով (ընթացիկ փոխարժեքով մոտ 1 մլն դոլար) տուգանել են դերասանուհի Ջին Տյանին՝ անօրինական գովազդի համար։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է ՉԺՀ-ի շուկայի վերահսկողության պետական ​​վարչությունը։

Ինչպես նշվում է կարգավորողի տարածած հայտարարության մեջ, տուգանքի մասին որոշումը կայացրել են Գուանչժոու քաղաքի իրավասու մարմինները (Հարավային Գուանդուն նահանգ), որտեղ արձանագրվել է օրենքի խախտում։

Գործակալության տվյալներով՝ դերասանուհին սննդամթերք է գովազդել տեղական Wuxianchang Jiankang («Wuxianchang Jiankang») ընկերության համար՝ առանց պաշտոնական փաստաթղթի, որը հաստատում է ապրանքի ճշգրիտ որակները, որոնց մասին նա խոսում էր սպառողի հետ։ Մասնավորապես, Ջին Տյանը պնդել է, որ այդ մթերքները, իբր, նպաստում են ճարպերի և շաքարի արագ կլանմանը։

Գործակալության տվյալներով՝ շուկայի վերահսկողության տարածաշրջանային մարմիններն արդեն միջոցներ են ձեռնարկել ընկերության նկատմամբ, որը կպատժվի չինական օրենսդրության համաձայն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում