Սերգեյ Ռյաբկովը Վարդան Թողանյանի և մի խումբ այլ դեսպանների հետ քննարկել է անվտանգային հարցերը
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը դեկտեմբերի 16-ին ընդունել է ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարդան Տողանյանի և մի խումբ այլ դեսպանների հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ն:
Նշվում է, որ հանգամանալից քննարկում է տեղի ունեցել համաեվրոպական և եվրասիական անվտանգության խնդիրների շուրջ։
Դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները տեղեկացվել են անվտանգության միջազգային իրավական երաշխիքների ապահովման վերաբերյալ ռուսական առաջարկների մասին ՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից Եվրոպայում և Եվրասիայում ռազմաքաղաքական իրավիճակը փոխելու չդադարող փորձերը:
Հանդիպմանը մասնակցել են նաև Ադրբեջանի, , Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի դեսպանները:
Կարծիքներ