Կոնգրեսականը կարևորել է Հայաստանում ժողովրդավարացման շարունակական գործընթացը․ ԱԽ քարտուղարը հանդիպել է Ֆրանկ Փըլոնի հետ

Կոնգրեսականը կարևորել է Հայաստանում ժողովրդավարացման շարունակական գործընթացը․ ԱԽ քարտուղարը հանդիպել է Ֆրանկ Փըլոնի հետ

Ամերիկայի Միացյալ Նահանգներ այցի շրջանակներում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փըլոնի հետ։

Արմեն Գրիգորյանը բարձր է գնահատել Ներկայացուցիչների պալատում Հայկական հանձնախմբի և առանձնապես Փըլոնի ջանքերը Հայաստանին և հայ ժողովրդին աջակցելու հարցում։

Կոնգրեսականը կարևորել է Հայաստանում ժողովրդավարացման շարունակական գործընթացը։ Քննարկվել է երկկողմ հարաբերությունների օրակարգը, մասնավորապես՝ Հայաստանի ժողովրդավարացման գործընթացները, էներգետիկ ոլորտի զարգացումները, ինչպես նաև կլիմայի փոփոխության դեմ պայքարը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում