Վրաստանի նախկին վարչապետը մեկնարկել Է նախընտրական արշավը Թբիլիսիում

Վրաստանի նախկին վարչապետը մեկնարկել Է նախընտրական արշավը Թբիլիսիում

Նախկին վարչապետ, «Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ և Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Գեորգի Գախարիան պաշտոնապես մեկնարկել Է իր նախընտրական արշավը մայրաքաղաքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ընտրողների հետ իր առաջին հանդիպումը Գախարիան անցկացրել Է Իսանի շրջանում՝ «Վրաստանի համար» կուսակցությունից այս շրջանի մեծամասնական պատգամավորության թեկնածու Թաթա Խվեդելիանիի հետ միասին:

Գախարիան ընտրողներին պատմել Է, թե իր համար որքան մեծ նշանակություն ունի Թբիլիսին, քաղաք, որտեղ նա ծնվել Է, մեծացել և կրթություն Է ստացել:

«Ինչի մասին մենք խոսենք, այն Էլ անելու ենք: Մենք սուտ խոստումներ չենք տալիս մարդկանց, դրանով իսկ մենք չենք անարգում ո՛չ մեզ, ո՛չ մյուսներին: Եթե կա մի բան, ինչը չի կարող արվել, մենք այդպես Էլ կասենք, որ որ դա չի կարող արվել: Դուք ինձ գիտեք. ես շատ սխալներ եմ թույլ տվել, բայց նաև շատ բան եմ արել: Ինչ ասել եմ՝ այն Էլ արել եմ, և ես գիտեի՝ ինչին ծառայել»,-հայտարարել Է Գախարիան:

Նախկին վարչապետի խոսքով՝ իր կուսակցությունը գնում Է ընտրությունների, որպեսզի երկրի քաղաքացիներին հնարավորություն տա արժանի ձևով ապրել և արժանի ձեւով պահել իրենց ընտանիքները, իսկ դրա համար երկրի քաղաքականություն պետք Է գան նոր մարդիկ:

«Այս երկրում ավելի կարևոր ոչինչ չկա, քան բարեխղճությունն ու պրոֆեսիոնալիզմն են: Մենք հոգնել են տեսնել միևնույն դեմքերը. մենք պետք Է երիտասարդների համար ճանապարհ բացենք քաղաքականության մեջ»,-հայտարարել Է Գախարիան:

Ընտրությունները Վրաստանում կանցկացվեն հոկտեմբերի 2-ին: 64 քաղաքների ու շրջանների բնակիչներ կընտրեն քաղաքապետեր և տեղական խորհրդակցական մարմինների (սակրեբուլո) պատգամավորներ:

«Վրաստանի համար» կուսակցությունը հարցումների մեծ մասի արդյունքներով երրորդ տեղն Է զբաղեցնում վարկանիշում՝ «Վրացական երազանք» կառավարող կուսակցությունից և «Միասնական ազգային շարժում» գլխավոր ընդդիմադիր ուժից հետո, հաղորդել Է Sputnik-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում