Ալժիրում տեղի է ունեցել հզոր երկրաշարժ. տեսանյութ

Ալժիրում տեղի է ունեցել հզոր երկրաշարժ. տեսանյութ

Ալժիրում ՝ Բեդջայայի ափերի մոտ, տեղի է ունեցել 6 բալ ուժգնությամբ ուժեղ երկրաշարժ: Հաղորդում է The Watchers-ը: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բեդջայ քաղաքից 20 կմ հյուսիս-արևելք: Ստորգետնյա ցնցումները հասել են Բաթնա, Ալժիր և Անաբա քաղաքներ: Հաղորդվել է որոշ վնասների մասին, այդ թվում՝ ճեղքված բնակելի և մասամբ փլուզված հին չբնակեցված շենքերի մասին:

Այս շրջանի բնակչությունն ապրում է կառույցներում, որոնք խոցելի են երկրաշարժերից: Ալժիրի Բեդջայայի Քաղաքացիական պաշտպանության գլխավոր վարչությունը հաղորդում է խուճապի մասին, բնակիչները լքում են իրենց տները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում