Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները Թեհրանում ոչ պաշտոնական շփում են ունեցել

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները Թեհրանում ոչ պաշտոնական շփում են ունեցել

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Թեհրանում 3+3 ձևաչափով հանդիպման շրջանակներում ոչ պաշտոնական շփում է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ 

«Տեղի է ունեցել ոչ պաշտոնական շփում, ինչը սովորական է նման հարթակների համար»,- ասել է Բադալյանը:

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 23-ին Թեհրանում մասնակցել են 3+3 ձևաչափով հանդիպմանը։ Այդ հանդիպմանը մասնակցել են նաև Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները։ Հանդիպման արդյունքներով տարածվել է համատեղ հաղորդագրություն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում