Հայտնի Է դարձել 2021 թվականի լավագույն ավտոմոբիլը
World Car Awards-ի ժյուրին Volkswagen-ի ID.4 Էլեկտրական հեթչբեկը նշել Է որպես 2021 թվականի լավագույն ավտոմոբիլ: Քվեարկության արդյունքները հրապարակվել են մրցույթի կայքում:
«Ամենաջերմ շնորհավորանքները Volkswagen-ին այդ մեծ հաղթանակի առթիվ: Միայն երրորդ Էլեկրամոբիլն Է (մրցույթի պատմության մեջ) նվաճել այդ հեղինակավոր պարգեւը»,-մրցանակի կազմակերպիչները գրել են Twitter-ի Էջում:
Volkswagen-ի հիմնական մրցակիցները դարձել են Toyota Yaris-ը եւ Honda E Էլեկտրամոբիլը: Հաղթողը հավաքել Է 798 միավոր, իսկ նրա օպոնենտները՝ 732 եո 742 միավոր:
Այդուհանդերձ, Honda E-ն ստացել Է «Լավագույն քաղաքային ավտոմոբիլ 2021» տիտղոսը: Porsche 911 Turbo-ն ճանաչվել Է «ամենաարդյունավետը», իսկ Mercedes-Benz S-Class-ը՝ «ամենաշքեղը»: Դիզայնի համար պարգեւը բաժին Է ընկել Land Rover Defender-ին:
2020 թվականին, World Car Awards-ի վարկածով, լավագույն ավտոմեքենան դարձել Է Kia Telluride-ն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ