Մեծ Բրիտանիայի վարչապետը ՌԴ-ում նախկին դեսպանին նշանակել է ազգային անվտանգության հարցերով խորհրդական

Մեծ Բրիտանիայի վարչապետը ՌԴ-ում նախկին դեսպանին նշանակել է ազգային անվտանգության հարցերով խորհրդական

Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը Ռուսաստանում և Ուկրաինայում  նախկին դեսպան և Եվրամիությունում նախկին մշտական ներկայացուցիչ Թիմ Բարոուին նշանակել է ազգային անվտանգության հարցերով  խորհրդական։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը:

«Նա ունի հարուստ փորձ արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության ոլորտներում ու ծառայել է որպես դեսպան Կիևում, Մոսկվայում և Եվրամիությունում։ Որպես ԱԳՆ քաղաքական տնօրեն՝ նա զբաղվել է արտաքին քաղաքականության ամենալուրջ հարցերով»,- ասված է վարչապետի գրասենյակի հաղորդագրության մեջ։

Բարոուն 2006-2008 թվականներին եղել է Ուկրաինայում Մեծ Բրիտանիայի դեսպանը և 2011-2015 թվականներին ղեկավարել է Ռուսաստանում բրիտանական դիվանագիտական առաքելությունը: Որպես վարչապետի ազգային անվտանգության խորհրդական՝ Բարոուն կփոխարինի Սթիվեն Լավգրուվին, ով այդ պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում