Օծվել է Թուրքիային սահմանակից Հայկաձորի չեզոք գոտում գտնվող Կարմիր վանքի` Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու նոր խաչը

Օծվել է Թուրքիային սահմանակից Հայկաձորի չեզոք գոտում գտնվող Կարմիր վանքի` Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու նոր խաչը

Տեղի է ունեցել Թուրքիային սահմանակից Հայկաձոր բնակավայրի չեզոք գոտում գտնվող Կարմիր վանքի` Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու, նոր խաչի օծման արարողություն։

Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետը։

Խաչն օծվել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ, որից հետո հայկաձորցիների ջանքերով այն տեղադրվել է եկեղեցու գմբեթին։

Բազմաթիվ փորձություններ տեսած, բայց կանգուն մնացած եկեղեցու գմբեթն ու խաչը վնասվել էին դեռ 1990-ականներին` անկախացման տարիներին։ Արդեն 2015-ին՝ ուժեղ քամու հետևանքով եկեղեցին զրկվել էր խաչից։

Ըստ արձանագրության, եկեղեցու կառուցման նախաձեռնողը եղել է Հոռոմոս վանքի առաջնորդ Սարգիս եպիսկոպոսը: Կառուցել է Սամեհան ճարտարապետը 980-985 թթ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում