Վերջին 3 տարիներին գրանցված աշխատատեղերի պատմական բացարձակ ռեկորդ է սահմանվել. Նիկոլ Փաշինյան
Ինչպես հայտնել ենք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը այս պահին ներկայացնում է իր նախընտրական ծրագիրը, որից հետո տեղի է ունենալու նաև կուսակցության դրամահավաքը:
Եկույթով հանդես եկավ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ իր խոսքը մի փոքր տարբեր է լինելու, խոսելու է կատարված աշխատանքների մասին: Խոսելով անցած տարիներին կատարված աշխատանքների ու իրականացված ծրագրերի մասին, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2018 թվականին իրենց թիմը կայացրել է ամենակարևոր և ամենարագ որոշումներից մեկը։
«Մենք որոշում կայացրինք բարեփոխել եկամտահարկի և շահութահարկի համակարգը։ Եռահարկ եկամտահարկի դրույքաչափը համահարթեցրինք, դարձրինք միասնական 23 %: Համաձայն որոշման, մինչև 2023 թվականը մենք կունենանք 20 % եկամտահարկ, որը համահարթ է բոլոր չափերի աշխատավարձերի համար:
2018 թվականի համեմատ մենք ունենք 85 հազարով ավելի գրանցված աշխատատեղ»,- նշեց նա։
«Մենք այդ որոշումից հետո 2018, 2019, 2020 թվականներին գրանցված աշխատեղերի Հայաստանի պատմական բացարձակ ռեկորդներ ենք սահմանել, ընդ որում՝ պատերազմից առաջ սեպտեմբերին, բացարձակ ռեկորդ էր բոլոր ժամանակների համար։
Պատերազմից հետո տեմպը անկում ապրեց, բայց հիմա նորից սկսում է վերականգնվել»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:
Կարծիքներ