Պետք է գործի դնել այն բոլոր մեխանիզմները, որոնք գործում են Ադրբեջանի այլ տեղերում ծնված հայերի իրավունքների համար

Պետք է գործի դնել այն բոլոր մեխանիզմները, որոնք գործում են Ադրբեջանի այլ տեղերում ծնված հայերի իրավունքների համար

Ընդհանուր առմամբ Ադրբեջանից բռնի տեղահանվել է 800 հազար մարդ։

Այս մասին այսօր Ազգային ժողովում «Հայկական պատմամշակութային ժառանգության հետքը Բաքվում» խորագրով ցուցահանդեսի ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը:

«Անկախ նրանից՝ նրանք կցանկանան վերադառնալ, թե ոչ, առաջնային է այդ մարդկանց ոտնահարված իրավունքները վերականգնելը, դրանից հետո կխոսենք վերադառնալու մասին։ Ոտնահարվել են այդ մարդկանց սեփականության, անվտանգության իրավունքները», - ասաց նա։

Պատասխանելով հարցին՝ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն նաև ԼՂ բնակիչների վերադարձի իրավունքի հետ կապված, վերջինս ընդգծեց․ «Պետք է գործի դնել այն բոլոր մեխանիզմները, որոնք գործում են Ադրբեջանի այլ տեղերում ծնված հայերի իրավունքների համար։ Պետք  է ստեղծվեն մեխանիզմներ, որոնք կապահովեն ԼՂ հայերի իրավունքներն ու անվտանգությունը։ Աշխատանքներ այս ուղղությամբ Հայաստանի կողմից կարծում եմ չի կարող չտարվել, որովհետև այդ իրավունքները ունեցել են ԼՂ բնակիչները, դա մեր որոշելիքը չէ, դա փաստ է», – ասաց նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում