Ֆիլիպիններում արևադարձային «Մեգի» փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 178-ի
Ֆիլիպիններում «Մեգի» արևադարձային փոթորկի հետևանքով տուժել է ավելի քան 2,08 միլիոն մարդ։ Ինչպես նշվում է Չորեքշաբթի օրը հրապարակված Ռիսկերի կանխարգելման և բնական աղետների վերացման ազգային խորհրդի զեկույցում, զոհվել է 178 մարդ։ Գրում է ՏԱՍՍ֊ը։
Գործակալության տվյալներով՝ ցիկլոնը տարածվել է ինը շրջան։ Ավելի քան 176 հազար տեղահանվածներ շարունակում են գտնվել 450 տարհանման կենտրոնում, նախապես տարհանվել է 33,4 հազար մարդ։ Տարերքի հարվածից տուժել է 8 մարդ, 111-ը անհետ կորել է։
Կարծիքներ