Իսպանիան և Պորտուգալիան Եվրահանձնաժողովի հետ պայմանավորվել են գազի սպառումը նվազեցնել 7%-ով

Իսպանիան և Պորտուգալիան Եվրահանձնաժողովի հետ պայմանավորվել են գազի սպառումը նվազեցնել 7%-ով

Հուլիսի 26-ին եվրոպական երկրների էներգետիկայի նախարարները պայմանավորվել են գազի սպառման կրճատման մեխանիզմի շուրջ։ Այսպիսով, Իսպանիային ու Պորտուգալիային թույլատրվել է կրճատել «կապույտ վառելիքի» պահանջարկը 7 տոկոսով՝ Եվրահանձնաժողովի ծրագրում առաջարկված 15 տոկոսի փոխարեն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է gazeta կայքը՝ վկայակոչելով La Sexta հեռուստաալիքին։

Նշվում է, որ բացառության մեջ են նաև Մալթան և Իռլանդիան։ ԵՄ մյուս բոլոր երկրներին կամավոր կոչ են անում նվազեցնել բնական գազի սպառումը 15%-ով։

Եվրոպական մի շարք երկրներ չեն աջակցել նախաձեռնությանը, այդ թվում՝ Հունաստանը, Իտալիան, Լեհաստանը և Հունգարիան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում