Իսրայելի ցանկացած նոր արկածախնդրություն կարժանանա ավելի ծանր պատասխանի. Ռայիսին մեկնաբանել է Իրանի գործողությունը
Իսրայելի ցանկացած նոր արկածախնդրություն կարժանանա ավելի ծանր պատասխանի:
Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, փոխանցում է Mehr գործակալությունը:
«Հետևելով մեր երկրի զինված ուժերի ապրիլի 13-ի պատմական, հզոր և հաղթական գործողությանը, որը ծրագրվել և իրականացվել է ի պատասխան Իրանի Իսլամական Հանրապետության նպատակների և շահերի դեմ սիոնիստական ռեժիմի ագրեսիվ գործողությունների, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, երկրի բոլոր պաշտպանական և քաղաքական հատվածների հետ համագործակցությամբ և համակարգմամբ, երեկ երեկոյան նոր էջ է բացել Իրանի հեղինակության պատմության մեջ և դաս տվել սիոնիստ թշնամուն»,- ասել է Իրանի նախագահը:
Ըստ նրա՝ վերջին 6 ամսվա և հատկապես վերջին օրերի ընթացքում Իրանն օգտագործել է տարածաշրջանային և միջազգային բոլոր գործիքներն ու հնարավորությունները՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու Իսրայելի շարունակական խախտումների վերաբերյալ «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անգործության մահացու վտանգներին»։
Կարծիքներ