Թրամփը ձերբակալվել է

Թրամփը ձերբակալվել է

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ձերբակալվել է: Այս մասին հայտնում է CNN-ը: Թրամփի կողմնակիցներն ու հակառակորդները հավաքվել են Մանհեթթենի քրեական դատարանի շենքի մոտ:

Թրամփը, խոսելով դատական գործընթացի մասին, հայտարարել է` «չի հավատում, որ այս ամենը տեղի է ունենում Ամերիկայում»:

Մարտի 30-ին, Նյու Յորքի դատարանի երդվյալ ատենակալները մեղադրական եզրակացություն են ներկայացրել Դոնալդ Թրամփի մասնակցության գործով պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսին 130 հազար դոլար վճարելու գործով։ Դատախազն ասել է, որ իրեն գումար են տվել՝ ամերիկյան նախկին առաջնորդի հետ իր ենթադրյալ կապի մասին «լռություն գնելու համար»: Սա համարվում է քրեական հանցագործություն, որի համար Նյու Յորքի օրենսդրությամբ սպառնում է մինչև չորս տարվա ազատազրկում։

Տեղեկությունն այն մասին, որ ԱՄՆ նախկին նախագահը 2006 թվականին հարաբերությունների մեջ է եղել Սթորմի Դենիելսի հետ, հայտնվել է 2018 թվականի հունվարին։ The Wall Street Journal-ը հոդված էր հրապարակել, որտեղ ասվում էր, որ Թրամփը 2016 թվականի նախագահական ընտրություններից առաջ դերասանուհուն վճարել է 130 հազար դոլար՝ լռելու համար։ Ինքը քաղաքական գործիչը պնդել է, որ Դենիելսի հետ անձնական հարաբերություններ չի ունեցել։

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրվում է նաև ավելի քան 30 բիզնես-խարդախության համար։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Ամերիկայի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ երկրի ներկայիս կամ նախկին նախագահին քրեական պատասխանատվության են ենթարկում։ Թրամփը հերքել է իր մեղքը և ասել, որ երդվյալ ատենակալների որոշումը «քաղաքական հետապնդում է»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում