Նենսի Փելոսին նորություններ է հայտնել ամուսնու վիճակի մասին
«Փոլի վիճակն աստիճանաբար բարելավվում է, և դա երկար ապաքինման գործընթաց կլինի»,-գրել է Twitter-ի իր էջում:
Նա շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր վերջին օրերին աջակցության և «բարի մաղթանքների» «հազարավոր հաղորդագրություններ» են ուղարկել։
Հիշեցնդնք,որ երկուշաբթի օրը Կալիֆորնիայի Հյուսիսային շրջանի ԱՄՆ դատախազությունը մեղադրանք է առաջադրել մի տղամարդու, ով մուրճով հարձակվել է Փոլ Փելոսիի վրա։
Դեյվիդ Դեպեպին մեղադրվում է քաղաքացիական ծառայողի ընտանիքի անդամի վրա զինված հարձակման մեջ, որը սպառնում է 30 տարվա ազատազրկմամբ:
Կարծիքներ