Գյումրիում փողոցաշինական աշխատանքների մեկնարկը տրված է

Գյումրիում  փողոցաշինական աշխատանքների մեկնարկը տրված է

Այսօր՝  հուլիսի 1-ին, Գյումրիում էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:    Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող փողոցաշինական ծրագրի 2-րդ փուլի առաջին և երկրորդ չափաբաժիններում ընդգրկված թվով 15 փողոցներից երկուսում՝ Մայակովսկի և Օզանյան փողոցներում, նախարարի մասնակցությամբ տեղի ունեցավ հիմնարկեքի արարողություն: Փողոցաշինական ծրագրի 2-րդ փուլի առաջին և երկրորդ չափաբաժիններում ընդգրկված թվով 15 փողոցների հիմնանորոգման համար կայացած երկու մրցույթներում հաղթող է ճանաչվել «Վահագն և Սամվել» ՍՊ ընկերությունը:

 

Նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների զրույցում  նշեց, որ Շիրակի մարզում և Գյումրի քաղաքում ճանապարհաշինական ծրագրերը շատ են,  հիմնականում մեկնարկել  են արդեն,  նորություն, որը կարող ենք  համարել   դա  Շիրակի և Արագածոտնի մարզերի համատեղ հետաքրքրություն ներկայացնող հատվածում գտնվող մի նոր ճանապարհ է,  այն  հանդիսանում է  Ալագյազ-Արթիկ ճանապարհը մոտ երեսուն կիլոմետր երկարությամբ, որը հնարավոր է միջին նորոգմամբ բարեկարգել, հիմա  մեր գործընկերները, մեր աշխատակիցները  այնտեղ աշխատում են, եթե եզրակացությունը լինի միջին նորոգմամբ  հնարավոր է այնտեղ աշխատանքներ իրականացվեն,  մենք այս տարի կսկսենք և կավարտենք նաև  այդ ճանապարհի շինաշխատանքները: Այժմ ընթացքի մեջ է նաեւ  Սպիտակ-Գյումրի ճանապարհի  վերջին մի հատվածի շինաշխատանքները,   դա նույնպես կավարտվի  և շուտով  Վանաձորը և Գյումրին  ըստ էության բարեկարգ  ճանապարհով կկապվեն Իրար:

Ըստ նախարարի  վերը թվարկված բոլոր  աշխատանքներն իրականացվում են պետական միջոցներով: Իսկ այսօր Գյումրիում իրականացված փողոցաշինության աշխատանքների հիմնարկեքը, որ կատարվեց, իրականացվում է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի ֆինանսավորմամբ: Սա նոր ծրագիր չէ, մեկնարկել է 2018 թ,  խոսքը  23,08 մլն եվրոյի մասին է, դա ենթադրում է, որ  մենք այս տարի կունենանք ևս  23  նորոգված, բարեկարգված  փողոցներ:

Սուրեն Պապիկյանն ամփոփելով փողոցաշինության ծրագրերի թեման` ավելացրեց նաեւ, որ  այս ամենին զուգահեռ աժժմ  աշխատանքներ են տարվում  նաեւ   զբոսաշրջության  կոմիտեի հետ համաշխարհային բանկի  ֆինանսական միջոցներով Գյումրու պատմաճարտարապետական հատվածում  երկու հրապարակները՝ Վարդանանց եւ Ջիվանու  իրար կապող ճանապարհի վերակառուցման ուղղությամբ, ինչպես նաեւ կվերակառուցվի քաղաքի   Բարեկամության այգին, որը  ԱՅ ԴԻ Ա հիմնադրամի հետ նախատեսվում է  վերակառուցել այս փուլում: Այժմ ընթանում է քննարկման փուլը,  մեր կողմից բոլոր փաստաթղթերը  ներկայացվել են զբոսաշրջության պետական  կոմիտե, եւ կոմիտեի եզրակացությունից հետո այն պետք է հաստատվի փոխվարչապետի գլխավորությամբ կոմիտեում, իսկ շինարարությունը արդեն  կատարելու ենք նորից մենք, եզրափակեց Նախարար Պապիկյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում