57 տարեկանում մահացել է միլիարդատեր Բենջամին Ռոտշիլդը

57 տարեկանում մահացել է միլիարդատեր Բենջամին Ռոտշիլդը

57 տարեկանում վախճանվել է Edmond de Rothschild Holding S.A. ընկերության ղեկավար և բանկիր Բենջամին Ռոտշիլդը: Այս մասին ֆրանսիական մեդիային հայտնել է Ռոտշիլդների ընտանիքը՝ տեղեկացնում է Russia Today-ը:

«Արիան դը Ռոտշիլդը և նրա դուստրերը ցավով հայտնում են ամուսնու և հոր՝ Բենջամին դը Ռոտշիլդի մահվան մասին: Նա մահացել է սրտի կաթվածից Շվեյցարիայում՝ Ռոտշիլդների տանը»,- ասվում է ընտանիքի մամուլի հաղորդագրության մեջ: