Քոչարյան Ռոբերտին իրոք հաջողվեց մաշեցնել լաոներին. Չախոյան
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
Ավելի քան 1 ամիս պատրաստվելուց հետո ընդդիմությանը հաջողվել է Ֆրանսիայի հրապարակում այսօր հավաքել մոտ 2500 մարդ։
Անգամ օվկիանոսային զովը, ծովափնյա հանգիստն ու արևայրուքը չօգնեց, որ գոնե մի փոքր ավելի շատ մարդ հավաքեն։
Կեղծ օրակարգով, ակնհայտ ստերով, սպառնալիքներով, հայհոյանքներով ու բռնություններով համեմված այս շարժումը, եթե իհարկե սա կարելի է համարել շարժում, ի սկզբանե դատապարտված էր տապալման։
Արձանագրենք, որ մաշեցնելու գործում վարպետացած Քոչարյան Ռոբերտին իրոք հաջողվեց մաշեցնել լաոներին։
Կարծիքներ