Ցեղասպանությունը քաղաքական մանրադրամ. Պետրոս Ղազարյան

Ցեղասպանությունը քաղաքական մանրադրամ. Պետրոս Ղազարյան

Պետրոս Ղազարյանը գրել է.


Ցեղասպանությունը քաղաքական մանրադրամ
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրել է ` Թուրքիան պահանջել է ,որ Ցեղասպանության հարցում
ՀՀ իշխանությունը մնա թուրքական իշխանության ծիրում։
Ավելորդ ա ասել ,որ իրեն հարգող որևէ մասնագետ ,նման բաներ չի գրի առանց փաստական , ապացուցողական ,տեղեկատվական որևէ հիմքի։
Իսկ պատճառը ակնհայտ է։Դաշնակները իրենց հարազատ ոճով էլի դավաճաններ են գտել ապրիլի 24 ից առաջ ,իսկ սույն թյուրքագետն էլ որոշել է փիառ անել դաշնակների թեզերը։
Հիշեցնեմ սա էն գիտնականն ա ,որ ամիսներ առաջ ասում էր `Թուրքիայի Անվտանգության խորհուրդը Էրդողանի գլխավորությամբ քննարկում է Բագրատ Սրբազանի հարցը։Պետք է կատարյալ ապուշ լինել նման բան պնդելու համար և նույնքան էլ անպատասխանատու`մարդկանց մոլորեցնելու համար։
Գիտնականի անվան տակ դաշնակների պիառ անող նման սուտասանները խայտառակում են գիտությունը։Բայց դե Ցեղասպանության զոհերի հիշատակը մանիպուլացնողի որ տեղին պետք ա լինի գիտությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում