Բայդենը ցավակցել է Թրամփին եղբոր մահվան կապակցությամբ
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենն իր աջակցությունն է հայտնել երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփին եղբոր՝ Ռոբերտի մահվան կապակցությամբ։
«Պարոն նախագահ, Ջիլն ու ես ցավում ենք Ձեր կրտսեր եղբոր մահվան կապակցությամբ։ Ինձ հայտնի է սիրելի մարդու կորստի սարսափելի ցավը, եւ ես գիտեմ՝ որքան կարեւոր է ընտանիքն այդպիսի պահերին։ Հուսով եմ, որ Դուք գիտեք, որ մեր աղոթքները ձեզ հետ են»,-գրել է Ջո Բայդենը թվիթերյան իր միկրոբլոգում։
Կարծիքներ