Կրեմլը պատասխանել է Պուտինի և Զելենսկու` Թուրքիա հրավերի մասին հարցին
![Կրեմլը պատասխանել է Պուտինի և Զելենսկու` Թուրքիա հրավերի մասին հարցին](https://freenews.am/uploads/images/image_750x_61e7f8357e2ba.jpg)
«Կրեմլն աջակցում է ցանկացած երկրի ջանքերին՝ ուղղված Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանը»-, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ Թուրքիայի ղեկավարը Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկիին հրավիրել է Թուրքիա՝ բանակցությունների։
Պեսկովը հիշեցրել է, որ Մոսկվայի և Կիևի միջև հիմնական տարաձայնությունները կապված են ուկրաինական կողմից մինսկյան պայմանավորվածությունների կատարման հետաձգման հետ։
«Եթե մեր թուրք գործընկերները կարողանան ազդել ուկրաինացիների վրա և խրախուսեն նրանց՝ կատարել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, ապա դա կարելի է միայն ողջունել»,- հավելել է նա։
Կարծիքներ