Թուրքիայի խորհրդարանը ստացել է Ադրբեջան զինծառայողներ գործուղելու նախագահի հրամանագիրը
Թուրքիայի խորհրդարանը քննարկելու է Ադրբեջան զինծառայողներ ուղարկելու մասին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագիրը:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովն այսօր է ստացել Էրդողանի հրամանագիրը: ՏԱՍՍ լրատվական գործակալությունը նախագահի հրամանագրի վերաբերյալ մանրամասներ չի հայտնում:
Թուրքական լրատվամիջոցները դեռևս չեն հաղորդում, թե երբ խորհրդարանը կքննարկի հրամանագիրը:
Ռուսական կողմը կտրականապես մերժում է Լեռնային Ղարաբաղում թուրք խաղաղապահներ տեղակայելու գաղափարը:
Նոյեմբերի 11-ին Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Աքարը բանակցել են տեսակապով և համաձայնեցրել են հռչակագիր, որի համաձայն Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը հսկելու նպատակով կստեղծվի ռուս-թուրքական կենտրոն:
Կարծիքներ