ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների դասակարգման աղյուսակը

ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների դասակարգման աղյուսակը

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է  2023թ.  վարկանիշային առաջին  աղյուսակը։

Այս մասին գրում է Armsport.am-ը։

Տղամարդկանց ցանկը գլխավորում է նորվեգացի  Մագնուս Կարլսենը: 100 լավագույնների շարքում են մեր երկրի ներկայացուցիչներ Գաբրիել Սարգսյանը (41–րդ) և Հայկ Մարտիրոսյանը (57–րդ):

Կանանց աղյուսակի  առաջատարը չինուհի Հոու Յիֆանն է։

Հայաստանցի շախմատիստուհիներ Էլինա Դանիելյանը, Մարիամ Մկրտչյանը, Լիլիթ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը զբաղեցնում են հաջորդաբար 35-րդ, 69-րդ, 70-րդ  և 85-րդ հորիզոնականները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում