Շիրակի և Արմավիրի մարզերում բենզա- և գազալցակայանների գործունեություն է կասեցվել, ապա դրանք ապամոնտաժվել են. ՔՏՀԱՏՄ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հետ համատեղ նախաձեռնել է Սյունիքի մարզի տարածքով անցնող ՀՀ ընդհանուր օգտագործման Մ-2 միջպետական նշանակության ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երևանյան խճուղի 10/2 հասցեում՝ «Ջի Էյ Գազ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող հեղուկացված ածխաջրածնային գազով (ՀԱԳ) լցակայանի, Գյումրի քաղաքի՝ Երևանյան խճուղի 8/2 հասցեում՝ «Մելս Լոգիստիկս» ՍՊ ընկերության կողմից շահագործվող բենզալցակայանի և ՀՀ Արմավիրի մարզի Հայկավան բնակավայրի 1-ին փողոց, 90 հասցեում՝ «Դավ Օիլ 1» ՍՊ ընկերության կողմից շահագործվող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազով (ՀԱԳ) լցակայանի՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։
Ինչպես հայտնում են ՔՏՀԱՏՄ-ից, վերոնշյալ երեք լցակայաններում իրականացված հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք են մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։
Հաշվի առնելով հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը վերնոնշյալ հասցեների բենզալցակայանի և հեղուկ գազի լցակայանի գործունեության դադարեցման վերաբերյալ որոշումներ է կայացրել։
Հավելենք նաև, որ Տեսչական մարմնի մասնագետների կողմից տարված բացատրական աշխատանքների, բանակցության արդյունքում՝ «Մելս Լոգիստիկս» ՍՊ ընկերությունը կամովին ապամոնտաժել է Գյումրի քաղաքի Երևանյան խճուղի 8/2 հասցեում գործող բենզալցակայանը և դրա տարողությունները, տեխնոլոգիական սարքավորումները։ «Ջի Էյ Գազ» ՍՊ և «Դավ Օիլ 1» ՍՊ ընկերությունների կողմից շահագործվող բենզալցակայանը և հեղուկացված ածխաջրածնային գազով (ՀԱԳ) լցակայանները Տեսչական մարմնի և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ համատեղ աշխատանքի արդյունքում կապարակնքվել են։
Կարծիքներ