COVID-19-ի ծանր ընթացքը հնարավոր է կանխատեսել դեռ վաղ փուլում. հետազոտություն
Կորոնավիրուսին իմունային պատասխանի վաղ փոփոխությունները կարող են օգտագործվել կանխատեսման համար, թե ում մոտ հիվանդության ծանր ձեւ կզարգանա, իսկ ում մոտ` ոչ: Այս եզրակացությանն են հանգել Քեմբրիջի համալսարանի գիտնականները, ում նոր հետազոտությունը դեռ չի հրապարակվել գիտական ամսագրերում:
Հետազոտության հեղինակները 605 արյան նմուշ են վերցրել COVID-19-ով 207 եւ 45 առողջ մարդկանցից եւ90 օրվա ընթացքում հետեւել են նրանց իմունային պատասխաններին: Հետազոտության ավարտին նրանք համեմատել են ծանր COVID-19 տարած մարդկանց իմունային պատասխաններն այն մարդկանց անալիզների հետ, ովքեր բախվել են հիվանդության թեթեւ ընթացքին կամ ընդհանրապես ախտանիշներ չեն ունեցել:
Պարզվել է, որ վարակի սկզբնական փուլում COVID-19-ի ծանր ձեւով մարդկանց իմունային համակարգը, ի տարբերություն հիվանդության մեղմ ընթացքով հիվանդների, բորբոքային ցիտոկինների ավելի բարձր մակարդակ է արտադրել, ինչպիսին է TNF-ալֆան: Ծանր ընթացքով հիվանդների մոտ նաեւ ավելի քիչ իմունային բջիջներ են եղել, որոնք, ինչպես հայտնի է, հատուկ ուղղված են վիրուսին, ինչպիսիք են T բջիջները եւ B բջիջները: Այլ կերպ ասած, վարակման վաղ փուլերում ծանր ընթացքով հիվանդների մոտ ավելի քիչ իմունային բջիջներ են եղել, որոնք կարող էին գրոհել վիրուսը, ինչպես նաեւ` բորբոքման ավելի բարձր մակարդակ:
Կարծիքներ