Լուկաշենկոն հրամանագրեր է ստորագրել Բելառուսում խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետների վերաբերյալ

Լուկաշենկոն հրամանագրեր է ստորագրել Բելառուսում խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետների վերաբերյալ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամանագրեր է ստորագրել 2024 թվականի փետրվարի 25-ին երկրի խորհրդարանի ստորին պալատի, 2024 թվականի ապրիլի 4-ին վերին պալատի ընտրություններ նշանակելու մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին նոյեմբերի 20-ին հաղորդել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նոյեմբերի 20-ին ստորագրել է «Պատգամավորների ընտրություններ նշանակելու մասին» և «Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդի ընտրություններ նշանակելու մասին» հրամանագրերը»,-հայտնում է պետության ղեկավարի կայքը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում