Պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը կորոնավիրուսով է վարակվել
«Սիրելը ընկերներ, երեկ կեսօրին հանձնել եմ թեստ, արդյունքը՝ դրական»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը:
«Որեւէ առողջական խնդիր չունեմ, ինքնամեկուսացվել եմ տանը։ Հավանաբար ինչ-որ պահի անզգույշ եմ եղել, հավանաբար թերացել եմ կանոնները պատշաճ պահել։ Խնդրում եմ կրեք դիմակ եւ պահպանեք բոլոր կանոնները, դա կարող է փրկել մարդկանց կյանքեր, այդ թվում ձեզ հարազատ անձանց։ Առողջ եղեք»,- գրել է պատգամավորը։
Կարծիքներ