Վրաստանի նախագահը Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ խոսել է ԼՂ հակամարտությունից

Վրաստանի նախագահը Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ խոսել է ԼՂ հակամարտությունից

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հունիսի 18-ին հանդիպել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ: Իտալական թերթին նա ներկայացրել է, որ Սրբազան քահանայապետի հետ խոսել է նաև տարածաշրջանային մարտահրավերների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին:

«Վրաստանը, ավանդույթի համաձայն, նորագույն պատմության մեջ առաջին անգամ կարողացավ միջնորդ դառնալ երկու երկրների միջև: Հուսով ենք, որ իրավիճակը կբարելավվի, հատկապես Հայաստանի ընտրություններից հետո»,- զրույցում նշել է Վրաստանի նախագահը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում