Վահագն Խաչատուրյանը դիվանագիտական աստիճաններ է շնորհել
Նախագահ Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 29-ին դիվանագիտական աստիճաններ շնորհելու վերաբերյալ հրամանագիր է ստորագրել:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանա-դրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի.
1. Արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել՝
Հրաչյա Արշակի ՓՈԼԱԴՅԱՆԻՆ Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
2. Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան շնորհել՝
Վիկտոր Լևոնի ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻՆ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Հովհաննես Նվերի ՎԻՐԱԲՅԱՆԻՆ Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Սահակ Սևադայի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ
Նելլի Արկադիի ՍԱՐՈՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջազգային պայմանագրերի և իրավունքի վարչության պետ»,- ասված է հրամանագրում:
Կարծիքներ