Կոչ են արել դիմավորել Գարեգին Բ-ին, 1500-2000 մարդ է գնացել, մեկնաբանությունը ձեզ եմ թողնում. Խուդաթյան

Կոչ են արել դիմավորել Գարեգին Բ-ին, 1500-2000 մարդ է գնացել, մեկնաբանությունը ձեզ եմ թողնում. Խուդաթյան

«Հանրության մեջ, բնականաբար, կա որոշակի հատված, որը կարող է և ցանկություն ունի գնալ «Զվարթնոց» օդանավակայան՝ դիմավորելու կաթողիկոսին: Դրա հետ կապված մեկնաբանություն չունեմ»:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով անցած գիշեր Գարեգին Բ-ին դիմավորելու համար «Զվարթնոց» օդանավակայանում հավաքված մարդկանց:

«Եթե քաղաքական ողջ ընդդիմադիր դաշտը կոչ է անում մարդկանց գնալ և դիմավորել «Զվարթնոց» օդանավակայանում, և դրանից հետո ընդամենը 1500-2000 քաղաքացի է ներկա լինում, մեկնաբանությունները թողնում եմ ձեզ»,- նշել է նա:

Հարցին, թե որտեղի՞ց իրեն նման թվային տվյալներ, Խուդաթյանը ասել է, որ «Զվարթնոց»-ի այդ հատվածում նշված թվից ավելի մարդ տեղավորել հնարավոր չէ: 

Նշենք՝ քաղաքացիների մի խումբ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ օդանավակայանում դիմավորել են Գարեգին Բ-ին, վերջինս էլ կոչ է արել համախմբվել, հաղթահարել դժվարությունները և չի անդրադարձել կուսակրոնության ուխտը խախտելու կամ զավակ ունենալու մասին պնդումներին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում