Երևանում եմ, նստացույցից հետո վերադարձել եմ աշխատանքային ռեժիմի․ Բեգլարյանը հերքել է իր՝ Ստեփանակերտում գտնվելու լուրերը

Երևանում եմ, նստացույցից հետո վերադարձել եմ աշխատանքային ռեժիմի․ Բեգլարյանը հերքել է իր՝ Ստեփանակերտում գտնվելու լուրերը

Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հերքել է շրջանառվող լուրերը, թե վերադարձել է Արցախ: Նա հայտնել է, որ շարունակում է գտնվել Երևանում՝ Արցախի ներկայացուցչությունում, և Արցախի մյուս պաշտոնյաների հետ վերադարձել է իր աշխատանքային ռեժիմին:

«Ես վերադառնալու եմ իմ տուն, երբ շրջափակումը վերանա, և բոլոր մեր հայրենակիցները վերադառնան իրենց տները: Նույնիսկ եթե որևէ հնարավորություն լինի վերադառնալու, ինձ համար սկզբունք է՝ որևէ կերպ չեմ կարող արտոնյալ լինել իմ ժողովրդի մնացած հատվածից»,- շեշտել է նա:

Մանրամասներ՝ տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում