Հունաստանի թեկնածությունը ՄԱԿ-ի ԱԽ-ում պաշտպանում է կազմակերպության անդամների կեսից ավելին

Հունաստանի թեկնածությունը ՄԱԿ-ի ԱԽ-ում պաշտպանում է կազմակերպության անդամների կեսից ավելին

2025-2026 թվականների ընթացքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական ​​անդամ լինելու համար Հունաստանը ստացել է կազմակերպության անդամ երկրների ավելի քան 50 %-ի աջակցությունը: Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը։

«ՄԱԿ-ի անդամ երկրների ավելի քան 50 %-ն աջակցում է մեր թեկնածությունը: Ընտրությունը տեղի կունենա 2024 թվականի սեպտեմբերին: Սա վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի կառավարության վարած քաղաքականության շոշափելի արդյունքն է»,- ասել է Դենդիասը։

ԱԳՆ ղեկավարը նշել է, որ, Հունաստանից բացի, այժմ Անվտանգության խորհրդի անդամության համար Եվրոպայից պայքարում է միայն Դանիան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում