Գնդակն այժմ Ադրբեջանի դաշտում է. Միրզոյանը՝ խաղաղության պայմանագրի նախագծի մասին

Գնդակն այժմ Ադրբեջանի դաշտում է. Միրզոյանը՝ խաղաղության պայմանագրի նախագծի մասին

Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղ հարաբերությունների հաստատման պայմանագրի շուրջ բանակցությունները երբեք էլ չի դադարեցրել: Այս մասին «Արմենպրես» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում խոսել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: 

«Անկախ Լաչինի միջանցքում ադրբեջանական ապօրինի գործողություններից և մոսկովյան հանդիպման հետաձգումից՝ մենք ավելի քան մեկ ամիս առաջ ադրբեջանական կողմին ենք փոխանցել պայմանագրի նախագծի վերաբերյալ մեր նոր առաջարկները և դրանց հիմնավորումները, բայց դեռևս արձագանք չենք ստացել: Այսպիսով, գնդակն այժմ Ադրբեջանի դաշտում է:

Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ Հայաստանը կառուցողական և բարեխիղճ մոտեցում է ցուցաբերում բանակցային գործընթացին, քանի որ մեր վերջնանպատակը տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատումն է: Մենք նաև ականջալուր ենք միջազգային հանրության հորդորներին և պատրաստ ենք ավելի ինտենսիվ բանակցել»,- ասել է նախարարը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում