Կիմ Չեն Ընի քույրը նախազգուշացրել է ԱՄՆ-ին ԿԺԴՀ-ի հետ երկխոսության թյուրըմբռնման վտանգի մասին
ԱՄՆ-ն պետք է ավելի զգույշ լինի Փհենյանի ազդանշանները մեկնաբանելիս՝ հիասթափությունից խուսափելու համար: Այս մասին ասվում է երեքշաբթի օրը «ՑՏԱԿ» գործակալության կողմից Կորեայի Աշխատանքային կուսակցության կենտրոնական կոմիտեի քարոզչության եւ ագիտացիայի վարչության ղեկավարի տեղակալ, ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի կրտսեր քույր Կիմ Յո-Չժոնի հայտարարության մեջ: ,
«Վաշինգտոնում փայփայված սխալ սպասումներն էլ ավելի դառը հիասթափություն կառաջացնեն,- ասվում է հաղորդակցության մեջ:- ԱՄՆ-ն կարծես թե իրավիճակին վերաբերվում է այնպես, որ իրեն հանգստացնի»:
Անցյալ կիրակի ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը ABC հեռուստաընկերության եթերում ասել էր, որ Վաշինգտոնի վարչակազմը հետաքրքիր է համարել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հայտարարությունն ԱՄՆ իշխանությունների հետ ե՛ւ երկխոսության, ե՛ւ առճակատմանը Փհենյանի պատրաստակամության վերաբերյալ:
Ինչպես նա նշել էր, ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենն ավելի վաղ «հասկացրել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստ փն Հյուսիսային Կորեայի հետ սկզբունքային խորհրդակցությունների»: Նրանց նպատակը, ինչպես ընդգծել էր Սալիվանը, Կորեական թերակղզու «ամբողջական ապամիջուկայնացումն է»: «Փհենյանից հստակ ազդանշան ենք ակնկալում՝ արդյոք նրանք պատրաստ են հանդիպել այս ուղղությամբ աշխատանքներ սկսելու համար»,- պարզաբանել էր նա:
Խոսելով ԿԺԴՀ առաջնորդի մասին՝ Սալիվանն ասել էր. «Մենք այս շաբաթվա նրա հայտարարությունները հետաքրքիր ազդանշան ենք համարում: Մենք կսպասենք՝ հասկանալու համար՝ արդյոք դրանց որեւէ ուղիղ հաղորդագրություններ կհարջեն մեզ համար հավանական առաջընթացի վերաբերյալ»:
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Կիմ Չեն Ընը, ԿԺԴՀ-ն պետք է պատրաստ լինի ինչպես ԱՄՆ-ի հետ երկխոսություն վարելուն, այնպես էլ նրանց հետ հնարավոր առճակատմանը: Նա շեշտել է, որ Վաշինգտոնի հետ շփվելիս Փհենյանը նախ եւ առաջ պետք է պատրաստ լինի առճակատման:
Կարծիքներ