Ֆրանսիացի լրագրողները Լեռնային Ղարաբաղի թեմայով հոդվածի համար մրցանակի են արժանացել
Ֆրանսիացի լրագրողներ Պիեռ Սոտրեիլը և Թոմաս Գիշարը մրցանակի են արժանացել «Լեռնային Ղարաբաղի կորսված գծանկարներ․ տարագրության մեջ ապրող հայ ընտանիքի հետքերով» խորագրով հոդվածի համար։
Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով La Croix ամսագրի հրապարակումը X սոցիալական հարթակում։
Ըստ գրառման՝ Լեռնային Ղարաբաղի թեմայով La Croix Hebdo ամսագրում տպագրված հոդվածը «Երիտասարդ լրագրողների մրցանակի» է արժանացել Varenne հիմնադրամի կողմից, որը Ֆրանսիայում և երկրի սահմաններից դուրս աջակցում է լրագրությանը։
Հոդվածի համահեղինակ Պիեռ Սոտրեիլն X սոցցանցի իր էջում շնորհակալություն է հայտնել մրցանակի համար։
«Չափազանց երջանիկ եմ ստանալ պարգև այն հետաքննության համար, որ մենք կատարել ենք իմ ընկեր Թոմաս Գիշարի հետ Լեռնային Ղարաբաղի կորած գծանկարների թեմայով, և որը հրապարակվել է մայիսին La Croix Hebdo-ում», - գրել է նա։
Կարծիքներ