Մենք կարող ենք այդ թուղթը պատռել, գցել մի կողմ, բայց պետք է նաեւ հետեւանքների որոշակի պատկերացումն ունենալ. Փաշինյան

Մենք կարող ենք այդ թուղթը պատռել, գցել մի կողմ, բայց պետք է նաեւ հետեւանքների որոշակի պատկերացումն ունենալ. Փաշինյան

Սա մոտավորապես նույնն է, որ ռազմական գործողությունների ինչ-որ մի գործընթաց, ինչ-որ մի գրոհ կամ նահանջ, հաջողություն կամ անհաջողություն, հանկարծ ասվի՝ բայց ինչու այդ հաջողությունը կամ անհաջողությունը ընդդիմության հետ չի քննարկվել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, Հանրային  հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ընդդիմությունը արդեն քանի օր բողոքի ցույցեր է անում եւ պահանջում իր հրաժարականը, որ գաղտնի նման փաստաթուղթ է ստորագրել, որով Արցախի մի հատված եւ հարակից 7 շրջանները փոխանցվում են Ադրբեջանին:

«Հիմա քննարկում որպես այդպիսին դեռ նոր պետք է սկսվի: Դա դիվանագիտական բնույթի քննարկում է, դա տեղի կունենա շատ երկար: Ես ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել նրա վրա, որ տեղի ունեցածը ռազմական գործողությունների դադարի մասին փաստաթուղթ է»,-ասաց նա:

Հիշեցմանը, որ այդ փաստաթղթում ժամկետներ կան նշված, Փաշինյանն ասաց. «Դրանք էլ ռազմական բնույթի խնդիրներ ու առաջադրանքներ են: Սա քաղաքական կարգավորման փաստաթուղթ չէ: Այստեղ կան տերմիններ, նախադասություններ, որոնք պետք է դառնան քաղաքական բովանդակություն, եւ այդ փուլում քննարկումները հնարավոր կդառնան: Այդ քննարկումները տեղի կունենան, բայց այս դեպքում էլ քննարկումների ֆորմատը լինելու կառավարության ներսում, որովհետեւ դիվանագիտությունը, արտաքին քաղաքականությունը, դիվանագիտական կորպուսը ԱԳՆ-ն է»:

Ինչ վերաբերում է նրան, որ ընդդիմությունը պնդում է, որ սեղմ ժամկետներ կան եւ հնարավոր է այս ընթացքում իրենք կարող են ինչ-որ բան փոխել կամ չեղարկել, Նիկոլ փաշինյանն արձագանքեց. «Քանի որ հրապարակային այդ ամենը տեղի ունենում, ես  օրինակ, չեմ լսել չեղարկելու ձեւ: Ես ավելին կարող եմ ասել, մենք կարող ենք այդ թուղթը պատռել, գցել մի կողմ, բայց պետք է նաեւ հետեւանքների որոշակի պատկերացումն ունենալ: Դա նշանակում է, որ մենք վերադառնում ենք այն իրավիճակին, երբ այդ թուղթը ստորագրվել է: Այսինքն մենք ասում ենք՝ թող մեր 30 հազար զինվորները շրջափակման մե՞ջ ընկնեն»:

Հարցին, թե ինչու տեղի չունեցավ ԱԺ արտահերթ նիստ, երբ ընդդիմադիր երկու խմբակցությունները կազմ պարտաստ եկել էին ԱԺ, իսկ «Իմ քայլը» չեկավ, նա պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ այս հարցը արժի քննարկել ամենահուզական վիճակում: Սառը քննարկելու համար պետք է նախ սառել: Հուզական իրավիճակում չեմ կարծում, թե քննարկում հնարավոր է: Երբ ես խոսում էի այն մասին, թե ինչու որեւէ անհաջողություն չի քննարկվում ԱԺ-ի հետ: Որովհետեւ այդ ռազմական գործողությունների թատերաբեմում դա տեղի է ունենում ոչ թե այն պատճառով, որ դու ցանկանում ես դա անել, որ անհաջողության մատնվես, այլ տեղի է ունենում որոշակի օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառների  բերումով: Դու ԱԺ-ի հետ քննարկում ես այն, ինչը պլանավորում ես, որ տեղի ունենա, իսկ տվյալ պարագայում պրոցեսները ինչ-ինչ հանգմանքների բերումով տեղի են ունեցել շատ արագ եւ մի պայմաններում, երբ մեր ԶՈՒ գլխավոր շտաբը եւ Արցախի ղեկավարությունը խնդիր է ձեւակերպել , որ անհրաժեշտ է րոպե առաջ կանգնեցնել պրոցեսը»:

Լրգրողը նաեւ կոնկրետ հարց ուղղեց՝ եթե դուք հիմա ընդդիմադիր լինեիք, տանը կնստեի՞ք թե չէ, ինչին Փաշինյանը պատասխանեց. «Ես 2016-ին լինելով ընդդիմադիր պատգամավոր որպես կամավորական մեկնել եմ Լեռնային Ղարաբաղ: Հետո իրադարձությունների ընթացքից ոչ այդքան  գոհ լինելով հանրահավաք չեմ արել: Այո, համեմատելու բաներ չեն, բայց եթե-ով հարցերը լավ հարցեր չեն»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում