«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Կառավարության պարտքը մինչեւ 2023 թ. կնվազեցվի ՀՆԱ-ի 50 տոկոսից
««ՀՀ»-ն անդրադարձել է կառավարության պարտքի կառավարման 2020-2022 թթ. ռազմավարական ծրագրին՝ խոսելով համավարակի հետեւանքների հետ կապված սպասումներից: Փաստն այն է, որ 2020 թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 7.3 մլրդ դոլար է (կառավարության պարտքի մասնաբաժինը մեծ մասն է), եւ պետք է այնպես անել, որ ռիսկերը կառավարելիության տիրույթում մնան: Պետությունը կառավարության պարտքի նվազեցման որոշում ունի (2019-2023 թթ. վերանայված ծրագրի մասին է խոսքը)՝ արդիականացված հարկաբյուջետային կանոնների համակարգի վրա հիմնված, որը մշակվել եւ ներկայացվել էր դեռ 2019-2021 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի կազմում եւ նախատեսում էր հինգ տարվա ընթացքում նվազեցնել կառավարության պարտքը ՀՆԱ 50 տոկոսից:
Հիմա ծրագրի այս վերանայմամբ կանխատեսումները ներկայացվում են 4 տարվա հորիզոնով: 2018 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կառավարության պարտքը շարունակում էր գերազանցել ՀՆԱ 50 տոկոսը` կազմելով 51.3 տոկոս: Կառավարության պարտքի նվազեցման 2019-2023 թթ. ծրագրին համահունչ նախատեսվում է, որ կառավարության պարտքը մինչեւ 2023 թ. կնվազեցվի ՀՆԱ-ի 50 տոկոսից:
Ինչպես է դա արվելու, այդ 50 տոկոսի շեմը դեպի ներքեւ փոխելու համար ինչ քայլեր են ձեռնարկվելու»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Կարծիքներ