Իրանը չեղարկել է հարևան երկրների համար ճանապարհորդական սահմանափակումները
Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին ասել է, որ հարևան երկրների և աֆրիկյան որոշ երկրների համար ճանապարհորդական սահմանափակումները հանվել են, գրում է Tehran Times-ը:
Նախարարն ասել է, որ ճանապարհորդական սահմանափակումները գործել են երկու շաբաթ: Նա հավելել է, որ այժմ հարևան երկրներից մարդիկ կարողանան մուտք գործել Իրան՝ ունենալով բացասական ՊՇՌ թեստի բացասական արդյունք և պատվաստանյութի երկու չափաբաժնի ներարկում:
Կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային գիտական կոմիտեի քարտուղարը նախազգուշացրել է, որ առաջիկա շաբաթներին երկրում COVID-19-ի դեպքերի աճը, ամենայն հավանականությամբ, կբարձրանա «Օմիկրոն» հիմնամանրէի պատճառով:
Կարծիքներ