Վրաստանի նոր արտգործնախարարը հրավիրվել է ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպմանը
Վրաստանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Իլյա Դարչիաշվիլին ապրիլի 6-7-ը Բրյուսելում կմասնակցի ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների արտգործնախարարների հանդիպմանը։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությանը։
«Վրաստանի ԱԳՆ ղեկավարը Հյուսիսատլանտյան դաշինքի հրավերով կմասնակցի ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպմանը, որի շրջանակներում հանդիպումներ կանցկացվեն ՆԱՏՕ-ի մի խումբ գործընկեր երկրների՝ Վրաստանի, Ուկրաինայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Ավստրալիայի արտգործնախարարների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Դարչիաշվիլին Բրյուսելում կմնա մինչև ապրիլի 8-ը և կհանդիպի այլ երկրների գործընկերների, ինչպես նաև եվրոպական դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելի հետ, հավելել են Վրաստանի ԱԳՆ-ն։
Կարծիքներ