Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի ռազմական համագործակցությունն անհանգստացնում է ՆԱՏՕ-ին
ՆԱՏՕ-ի նորընտիր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն չորեքշաբթի Բրյուսելում տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է, որ Ռուսաստանի և Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետության միջև ռազմական համագործակցության ամրապնդումը մտահոգիչ է Հյուսիսատլանտյան դաշինքի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները:
«Մենք դատապարտում ենք Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև հարաճուն ռազմական համագործակցությունը»,- նշել է Ռյուտեն:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, հայտարարել է, որ իր ներկայացրած կազմակերպությունը տեղեկություններ չունի Ուկրաինայում ռազմական գործողություններին ԿԺԴՀ-ի զինվորականների մասնակցության մասին։ «Ես չեմ կարող հաստատել այդ հաղորդագրությունները, բայց դրանք մտահոգիչ են»,- ասել է նա։
Մարկ Ռյուտեն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնել է հոկտեմբերի 1-ին՝ փոխարինելով Յենս Ստոլտենբերգին։
Կարծիքներ