Ընդդիմությունը քվեարկում է, որովհետև մեկ բացակայության դեպքում աշխատավարձից պահվում է շուրջ 24.000 դրամ. Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյանը գրել է, թե իր կարծիքով, ինչու ընդդիմությունը չի մասնակցում ԱԺ նիստերի մեծ մասին․
«Ընդդիմությունը չի մասնակցում ԱԺ նիստերի մեծ մասին, ընդհանրապես չի մասնակցում ԱԺ խորհրդի նիստերին, ընդդիմությունը չի մասնակցում օրենքների քննարկման գրեթե 90% տոկոսին, ընդդիմությունը պարբերաբար չի մասնակցում կառավարության հետ հարց ու պատասխանին, ընդդիմությունը թեկնածուներ չի առաջադրում ԱԺ մշտական հանձնաժողովների ղեկավարների և ԱԺ նախագահի տեղակալի պաշտոններում, գրեթե չի զբաղվում այդ հանձնաժողովների գործառույթներով, բայց ընդդիմությունը գալիս է, գրանցվում է և գալիս մասնակցում է օրենքների քվեարկություններին՝ դեմ կամ ձեռնպահ:
Գուշակեք, թե ինչու.
Պատասխանը պարզ է՝ ԱԺ մեկ նիստից բացակայության դեպքում աշխատավարձից պահվում է շուրջ 24.000 դրամ Սա, հիրավի, չընդդիմության չօրակարգի և չգոյության լավագույն օրինակ է»:
Կարծիքներ